Իրանի նախագահի թեկնածուն հորդորել է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին

Իրանի նախագահի թեկնածուն հորդորել է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին

Իրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան երկրի քաղաքացիներին հորդորել է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ISNA գործակալությունը: 

«Ես ցանկանում եմ, որ բոլոր թանկագին հայրենակիցներս իրենց ձայնը տան պարոն Հասան Ռոուհանիին՝ պահպանելու համար Իրանը, նրա հեղինակությունն ու ապագան, ինչպես նաեւ երկրի անվտանգությունը»,- գործակալությունը մեջբերում է Հաշեմի-Թաբայի խոսքը, որը Իրանի նախագահի չորս թեկնածուներից մեկն է: 

Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: 

են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում