Կոնգոն հետաքրքված է հայկական արտադրության ապրանքներով

Կոնգոն հետաքրքված է հայկական արտադրության ապրանքներով

Հայաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ բանակցություններ է վարում հայկական ապրաքները այդ երկիր արտահանելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Աֆրիկայի երկրներ հայկակական ապրանքների արտահանումները շատ ցածր մակարդակի վրա են և այս տեսանկունից բավականին հետաքրքիր առաջարկ եղավ Կոնգոյից ժամանած ներկայացուցչի կողմից` հայկական ապրաքները դեպի Կոնգոյի Դեմոկարտական Հանրապետություն արտահանելու մասին», –նշեց Ազիզյանը և հավելեց, որ շատ հնարավոր է նաև այդ երկիր արտահանվեն արևային պանելներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում