Շուշիի արվեստի կենտրոնում Թանգարանային գիշերը բացառիկ նմուշներ կցուցադրվեն

Շուշիի արվեստի կենտրոնում Թանգարանային գիշերը բացառիկ նմուշներ կցուցադրվեն

«Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, ՌԴ Մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարության համատեղ ջանքերով Շուշիի արվեստի կենտրոնում մայիսի 20-ին կբացվի է &laqu o;Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը, որն Արցախյան հանրությանը հասանելի կլինի մինչ մայիսի 22-ը ներառյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Թե երևանյան և թե արցախյան ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով 100-ից ավելի բացառիկ ցուցանմուշներն Հայաստան են բերել ՌԴ Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) պատասխանատուները:

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` մայիսի 18-ին կբացվի «Ռուսաստանի հայկական եկեղեցիները»՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի 300-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը ձևավորվել է Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում