Արտակ Սարգսյանն անդրադարձել է «ՍԱՍ»-ի ժողովի հայտնի ձայնագրությանը

Արտակ Սարգսյանն անդրադարձել է «ՍԱՍ»-ի ժողովի հայտնի ձայնագրությանը

ՀՀԿ տարածքային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանը անդրադարձել է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի ժողովի հայտնի ձայնագրությանը: ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արտակ Սարգսյանը նշեց, որ ներկայումս այդ հարցով նախաքննություն է ընթանում.

«Երբ նախաքննությունն ավարտվի, դուք և հանրությունը կստանաք բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Արտակ Սարգսյանը:

Ապրիլի 13-ին համացանցում տարածվել է 40 րոպե տևողությամբ ձայնագրություն, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն զբաղվի Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքելու գործով: Գործի առնչությամբ նախաքննություն է ընթանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում