«Ժամանակ». Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն

«Ժամանակ». Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն

«Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները: Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը` Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երևում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը: Ի դեպ, և Հանիսյանը, և Հովհաննես Վարդանյանը, և Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում