«Հրապարակ». ՀՀԿ-ի «անառակ որդիները» վերադառնում են

«Հրապարակ». ՀՀԿ-ի «անառակ որդիները» վերադառնում են

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարության ձևավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, և ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը:

«Հրապարակ»-ը գրել է, որ ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել այն, որ նիստին ներկա է եղել նաև Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Պաշտոնից ազատվելուց հետո նրան հանել էին նաև ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, սակայն վերջինս շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ նա ներկայացել է նիստին, ջերմորեն շփվել ընկերների հետ, ինչից ՀՀԿ-ում եզրակացրել են, որ բոլոր «անառակ որդիները վերադառնում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում