«Հայկական ժամանակ». ՌԴ-ից Հայաստան ներմուծվող ռազմական տեխնիկան կազատվի ԱԱՀ-ից

«Հայկական ժամանակ». ՌԴ-ից Հայաստան ներմուծվող ռազմական տեխնիկան կազատվի ԱԱՀ-ից

ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի Ռուսաստանից Հայաստանի Զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Մինչ այժմ նորմուծվող ռազմական արտադրանքը ազատված չէր ԱԱՀ-ից։ Նշված նախագծում հատուկ շեշտվում է, որ ԱԱՀ-ից ազատվում է 2015թ. կնքած հայտնի 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում մատակարարվող ռազմական արտադրանքը։ Բայց նաև նշվում է, որ հարկային այդ արտոնությունը կտարածվի «հետագայում ՀՀ և ՌԴ միջև կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության» արտադրանքի ներմուծման վրա։ Այլ երկրներից ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների վրա, փաստորեն, հարկային արտոնություններ չեն տարածվում»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում