«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանին դատի են տվել

«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանին դատի են տվել

Գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ վերջերս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաքացի Արմեն Խալաթյանը՝ պահանջելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից տրամադրել չվճարած աշխատավարձը։

«Տղեկացանք, որ Ա. Խալաթյանի ընդհանուր գումարի պահանջը կազմում է մոտ 1 միլիոն 620 հազար դրամ։ Հիշեցնենք, որ գործարարին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը զբաղվում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ և վաճառքով, նվազեցրել էր իր ներկրման ծավալները, դրա արդյունքում՝ նաև վճարված հարկերը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում