Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը (ուղիղ)

Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը (ուղիղ)

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը վարող Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար:

«Այսօր ինձ համար շատ ուրախ, միաժամանակ ՝ պատվաբեր ու պատասխանատու պահ է:
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար»:

Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ անդրանիկ նիստը վարում է ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ որպես տարիքով ամենաավագ պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում