«Մի քանի օր առաջ եմ իմացել.անակնկալ էր». Արա Բաբլոյան

«Մի քանի օր առաջ եմ իմացել.անակնկալ էր». Արա Բաբլոյան

«Մի քանի օր առաջ եմ իմացել, որ իմ թեկնածությունն են առաջադրելու ԱԺ նախագահի պաշտոնում։ Ճիշտն ասած, անակնկալ էր»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության անդամ Արա Բաբլոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում Աժ նախագահի պաշտոնում, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չեմ պատկերացնում, որ ինչ որ բան պետք է փոխվի, պետք է աշխատել այս պաշտոնում, պատասխանատվությունս բարձրացավ, հուսով եմ, որ կանեմ այն, ինչն ինձանից սպասում է իմ ժողովուրդը»։

Այն հարցին արդյոք հե՞շտ կլինի փոխարինել ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, նա նշեց. «Ոչ, հեշտ չի լինի: Ամեն դեպքում, ամեն մարդ իր փորձառությունն ունի: Նա մեծ փորձառություն ունի թե քաղաքական, թե պառլամենտական կյանքում: Ինչ խոսք, ամեն մեկս մեր դասերը պետք է քաղեինք: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք կարողանանք դրսևորել մեր կարողությունները»:

Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արա Բաբոլյանի թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում