Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում

Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերը:

Այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական փոքրամասնության միջև է: Ուստի, խորհրդարանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:

«Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարևոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն և ավելի լայն համաձայնություն»,- ասաց Նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ նույն կերպ խորհրդարանական փոքրամասնությունն ազդեցություն է ունենալու Գլխավոր դատախազի, Մարդու իրավուն? ?ների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության ժամանակ, ինչպես նաև դատական իշխանության մարմինների ձևավորման գործում, քանի որ դրանց համար ևս պահանջվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:

«Դրա հետ մեկտեղ քաղաքական փոքրամասնությունն ունենալու է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաև որոշակի դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու հավելյալ հնարավորություններ:

Այս փոփոխությունների արդյունքում՝

1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխան ության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանության և ընդդիմության երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ? ?մբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։

Հարգելի՛ պատգամավորներ,

Սահմանադրական նոր կառուցակարգերը մենք ամրագրել ենք բուռն ու երկարատև քննարկումների արդյունքում: Այս փոփոխությունների բուն նպատակն ավելի հավասարակշռված, արդյունավետ, վերահսկելի ու միասնական իշխանություն ունենալն է: Թե որքանով դա կհաջողվի, էապես կախված է այստեղ գտնվող մարդկանցից, առաջին հերթին այս դահլիճում ներկայացված կուսակցությունների, պատգամավորների ու կառավարության գործունեությունից»,- ընդգծեց հանրապետության ղեկավարը:

Կառավարման խորհրդ արանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում: Արդյունքում, ըստ Նախագահի, այս հարթակը դառնալու է այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը, որտեղից պետք է հնչեն անվտանգ, ապահով, արդար պետություն ունենալու ճանապարհներ մատնանշող ելույթներ:

«Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներ ով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո»,- շեշտեց հանրապետության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում