«Բայց ես ե՞րբ ակտիվ չեմ եղել».Գագիկ Ծառուկյան

«Բայց ես ե՞րբ ակտիվ չեմ եղել».Գագիկ Ծառուկյան

«Եթե մենք կոալիցիայի մեջ չենք,ինքնըստինքյան նշանակում է, որ ընդդիմություն ենք»,- 6-րդ գումարման ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ո՞րն է լինելու իր առաջին քայլը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Կաշխատենք, կտեսնենք»:

Արդյո՞ք խմբակցությունում կրքերը հանգստացել են. «Իհարկե»:

Անդրադառնալով այն 12 պատգամավորների ճակատագրերին, ովքեր մանդատները հետ են վերցրել Ծառուկյանը նշեց.

«Այդ պատգամավորների ճակատագրերը լավ են լինելու, իրենք են որոշելու՝ ինչ անեն, դուք մի անհանգստացեք, ես ուզում եմ հասկանալ՝ ձեր ուզածը ինչ է:

Ծառուկյանը նշեց որ նրանք այսօր չեն կարող մանդատները վայր դնել. «Մենք մեր բոլոր թիմակիցների հետ ասշխատել ենք, ճանապարհենք ենք անցել, և երեկ իմ հարցազրույցում բոլորի հարցերի պատասխանը տվել եմ:

Արդյո՞ք ակտիվ պատգամավոր եք լինելու. «Բայց ես ե՞րբ ակտիվ չեմ եղել»,- պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաշատ բացակայած պատգամավորն է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում