Եթե կոալիցիայի մեջ չենք, նշանակում է ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան

Եթե կոալիցիայի մեջ չենք, նշանակում է ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ դաշինքը խորհրդարանում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն, անդրադառնալով հարցին, թե դաշինքը հայտարարելո՞ւ է ընդդիմադիր դիրքերից հանդես գալու մասին,պատասխանեց. «Եթե կոալիցիայի մեջ չենք, նշանակում է, ընդդիմություն ենք»:

Հարցին, թե ո՞րն է լինելու դաշինքի առաջին քայլը, Ծառուկյանը պատասխանեց. «Կաշխատենք կտեսնեք»:

Գագիկ Ծառուկյանը նաև վստահեցրեց, որ դաշինքի խմբակցությունում կրքերը հանդարտվել են: Լրագրողների հարցին, թե դաշինքի մանդատը դիմումով ետ վերցրած 8 պատգամավորներն, այդուհանդերձ, մանդատը վայր դնելո՞ւ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այդ հարցը կորոշվի ավելի ուշ:

Թե ի՞նչ է լինելու այդ պատգամավորների ճակատագիրը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ամեն ինչ շատ լավ է լինելու. «Դուք մի անհանգստացեք»,- նշեց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ առաջին նիստի ընթացքում խմբակցությունից որևէ մեկը մանդատ վայր չի դնի, այդ հարցը դեռ կքննարկեն խմբակցությունում և որոշում կկայացնեն. «Նրանք բոլորը մեր թիմակիցներն են, մեր հետ աշխատել են, ճանապարհ են անցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում