Արմեն Աշոտյանի համար ԱԺ-ում աշխատելը մեծ պատասխանատվություն է

Արմեն Աշոտյանի համար ԱԺ-ում աշխատելը մեծ պատասխանատվություն է

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը խորհրդարանում կստանձնի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նման որոշում է կայացվել մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում