Արգամ Աբրահամյանը կողմ է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը

Արգամ Աբրահամյանը կողմ է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը

«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Արգամ Աբրահամյանը կողմ է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արգամ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե կո՞ղմ է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը, պատասխանեց. «Այո, ես կողմ կլինեմ»:

Նորընտիր պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջին օրենսդրական նախաձեռնությունը: «Չգիտեմ հիմա, աշխատանքին մի ծանոթանամ, կասեմ»,- նշեց Աբրահամյանը:

Դեռևս պարզ չէ, թե խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում է աշխատելու Արգամ Աբրահամյանը: «Չգիտեմ, կքննարկենք, կասենք ձեզ: Այս պահին թույլ տվեք սկսեմ աշխատանքս»,- ասաց Արգամ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում