Ժողովրդի ընտրությունը չի քննարկվում. Էդուարդ Շարմազանով

Ժողովրդի ընտրությունը չի քննարկվում. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանին տրամադրված է դրական եւ մարդկանց հոգսերը լուծելու ակնկալիքով:

Նա նշեց, որ շարունակում է լավատես մնալ:

«Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրություններին», – լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք կուսակցությունը կադրային խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հին կադրեր են նշանակվում առանցքային պաշտոններում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Այդ նույն հին դեմքերին ժողովուրդն է տվել իր ձայնը: Ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»:

Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի, իսկ պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն նաեւ քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում