ԱԺ-ն ձևավորեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով

ԱԺ-ն ձևավորեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները ձևավորեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն հաշվիչ հանձնաժողովը կունենա 9 անդամ, որից 5-ը կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը՝ «Ծառուկյան» դաշին քի ներկայացուցիչներ, իսկ ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը հանձնաժողովում կունենան մեկական ներկայացուցիչ: Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 51, դեմ՝ 8 պատգամավոր: Նախագիծը ընդունելու համար անհրաժեշտ էր 30 ձայն:

ՀՀԿ-ից հաշվիչ հանձնաժողովում ներկայացված կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռադիկ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արայիկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը:

«Ծառուկյան» դաշինքից հանձնաժողովում ներկայացված կլինեն Շաքե Իսայանը և Արայիկ Աղաբաբյանը, «Ելք» դաշինքից՝ Լենա Նազարյանը, ՀՅԴ-ից՝ Սուրեն Մանուկյանը:

Նիստը վարող Կնյազ Հասանովը հանձնաժողովին առաջարկեց նիստ գումարել և ներկայացված կազմից ընտրել հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում