Նախարարությունում քննարկվում է ԵՄ գործիքների աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը

Նախարարությունում քննարկվում է ԵՄ գործիքների աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը

Եվրոպական Միության աջակցության Թվինինգ, Թայեքս, Սիգմա և Անդրսահմանային համագործակցության գործիքները Հայաստանում շարունակվելու են իրականացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 18-ին Երևանում մեկնարկած Եվրոպական Միության աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Հիմք ընդունելով նոր ստորագրված համաձայնագիրը, մենք առաջիկա շրջանի համար նաև քննարկում են աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը: Այն նախատեսվում է 2017-2020 թվականների համար: Մինչև տարեվերջ դրա մասին ավելի մանրամասն թվերով, ավելի կոնկրետ բացվածքով կներկայացնենք»,– ասաց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում