Ո՞վքեր են եղել բզբզացողները

Ո՞վքեր են եղել բզբզացողները

«Բացթողում ա եղել, տեղեկացված չեն եղել, կքննարկենք խմբակցության խորհրդում ու կորոշենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրենց պատգամավորների մանդատների շուրջ ստեղծված խնդիրն:

Լրագրողների հիշեցմանը, որ հայտարարել էին, թե դաշինքում բզբզում են ի վերջո պարզել են, թե ովքեր են բզբզացողները Ծառուկյանը պատասխանեց.

«Ե՛վ էնդեղից, և՛ ձեր միջից, և ուրիշ կուսակցությունից»,- նշեց Ծառուկյանը

Հարցին՝ հնարավոր է, որ իշխանություններ են բզբզացողները եղել Ծառուկյանը ասաց, որ թույլ տան չակերտները չբացել:

Ի վերջո մանդատները վայր դնելու են, թե ոչ, և արդյոք պառակտում կա դաշինքում Ծառուկյանը հավելեց.

«Այ ցավդ տանեմ կդնեն, թե չեն դնի կտեսնեք մի քանի օրից: Ի՞նչ պառակտում այ ցավդ տանեմ, տեսել ես տենց բան: Բոլորի հետ աշխատելու եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում