Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները

Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է New York Post ամերիկյան թերթի կայքը, որը հղում է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին: 

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը այդ պաշտոնի համար դիտարկում է նախկին անկախ սենատոր Ջո Լիբերմանի, ՀՀԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի, ինչպես նաեւ Օկլահոմայի նահանգի նախկին նահանգապետ Ֆրենք Քիթինգի եւ բյուրոյի նախկին աշխատակից Ռիչարդ ՄաքՖիլիի թեկնածությունները:

ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնից ազատեց բյուրոյի նախորդ ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում