ԻՊ անդամը հարձակում է նախապատրաստել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա

ԻՊ անդամը հարձակում է նախապատրաստել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հարձակում է նախապատրաստել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

31-ամյա կասկածյալ Ժուադ Ա.-ն ձերբակալվել է դեռևս 2016 թվականի դեկտեմբերին: Նիդերլանդների լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն՝ նախքան ձերբակալումը ոստիկանությունը տևական ժամանակահատված հետևել է Ժուադի գործողություններին, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ նա մի քանի այլ անձանց հետո հարձակում է նախապատրաստում Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա:

ԻՊ անդամի գործով դատարանը որոշում կկայացնի երեք ամսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում