Կարեն Կարապետյանը Ծաղկաձորի օրինակով հանձնարարեց զբոսաշրջային կենտրոններում ապահովել շուրջօրյա դեղատներ

Կարեն Կարապետյանը Ծաղկաձորի օրինակով հանձնարարեց զբոսաշրջային կենտրոններում ապահովել շուրջօրյա դեղատներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարեց ներկայացնել մարզային համայնքներում, այդ թվում զբոսաշրջային քաղաքներում և վայրերում 24-ժամյա դեղատներ ապահովելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը նշեց, որ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում առկա է դեղերի հասանելիության խնդիր:

«Հանձնարարում եմ Առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազդանում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոնների նկատմամբ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

ՀՀ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները մինչ նոր կառավարության ձևավորումը համարվում են պաշտոնակատարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում