AM | RU
USD
EUR
RUB

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ բանաձեւին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձեւին: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում: Դահլիճում ներկա է եղել 624 պատգամավոր, փաստաթղթի օգտին քվեարկել է 508 մարդ, դեմ՝ 98-ը, ձեռնպահ է մնացել՝ 18 պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ԵԽ-ի բանաձեւում նշված է, որ «Սիրիայում պատերազմը դարձել է վատթարագույն հումանիտար ճգնաժամերից մեկը, որին աշխարհը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»: Եվրախորհրդարանում անհանգստացած են այն բանից, որ «հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, չի պահպանվում, ինչը հաստատվում է մի շարք խոշոր միջադեպերով, ինչպիսին է, օրինակ, քիմիական գրոհը Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում (Իդլիբի նահանգ)»:

«Սիրիայում խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով»,- նշել են Եվրախորհրդարանում: Այն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին աջակցություն ցուցաբերելու կոչ է արել, «որպեսզի Սիրիայի վերաբերյալ նոր ռազմավարությունը նպաստի երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը»:

Եվրախորհրդարանը նաեւ «ողջունում է միջազգային անկախ մեխանիզմի ստեղծումն այն լուրջ հանցագործությունների հետաքննությանն օգնելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը, որոնք 2011 թվականից ի վեր կատարվել են Սիրիայում»: Եվրախորհրդարանը նաեւ պաշտպանում է Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման հուշագրի ընդունումը, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող քարոզչական ավտոարշավ կանցկացվի Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել «Դուք պատասխանատու եք այս երկրի համար». Լևոն Մկրտչյան Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսել է ծերերի և երեխաների նկատմամբ Ադրբեջանի բռնություններից Արցախում զոհ ունենք Հայաստանում կխստացնեն աղբ թափելու համար նախատեսված տուգանքները Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել ԱԳՆ ղեկավարի կազմի առջև Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին Հայաստանի դպրոցներում 19 հազար 618 աշակերտի համար հնչում է վերջին զանգը Հայաստանի համայնքները պատրաստ են համապետական շաբաթօրյակին ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյան Արա Բաբլոյանը շնորհավորել է շրջանավարտներին կյանքի նոր շրջափուլի մեկնարկի առթիվ Հայաստանը մտադիր է Երերույքի տաճարը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ Փակ է Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը Հայաստանում գնում են քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Մանչեսթրի ահաբեկչության գործով եւս մեկ կասկածյալի Սիցիլիայում մեկնարկում է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին «Ժամանակ». ԱԺ երկու ՀՀԿ-ական փոխնախագահների հարաբերությունները լարվել են «Փաստ». Նոր դեսպաններ կնշանակվեն «Առավոտ». Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագիրը մտահոգիչ է ՀՀ-ի համար «Հրապարակ». Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի օրն արդեն որոշված է «Ժամանակ». Այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը «Հայկական ժամանակ». Դատախազը պահանջել է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման «Ժողովուրդ». Ընտրությունների ավարտից հետո ասֆալտապատումն ավարտվել է «Փաստ». Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար «Ժամանակ». Ծառուկյանը հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է Ս. Սարգսյանին «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում «Հրապարակ». Զ. Փոստանջյանի գործը դեռ Վարչական դատարանում է, մինչդեռ քաղաքապետի երդմնակալության օրն արդեն որոշված է «Ժողովուրդ». Մանրամասներ քրեական երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրված մահափորձի վերաբերյալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 ՀՀ Նախագահը նախարարներ է նշանակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan