Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտին առնչվող հարցերում

Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտին առնչվող հարցերում

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտում:

«Ինչպես գիտեք, ես փորձ ունեմ հարկադիր կատարման ոլորտում: Մեր գործառույթներից ամենակարևորը եղել է հավասարակշռել պարտատիրոջ և պարտապանի գործունեությունը: Մենք որոշակի նախաձեռնություններով ենք հանդես եկել: Պարտապանը պետք է պաշտպանված լինի: Հարկադիր կատարման ծառայությունն այսօր ուղղված է պահանջատիրոջ իրավունքները պաշտպանելու հարցին, և, ինչպես արդեն ասացի, սա հավասարակշռելու կարիք կա: Կարծում եմ, որ աշխարհում ընդունված շատ նորմեր կան, որոնք կիրառելի կլինեն նաև Հայաստանում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում