Մեծ Բրիտանիայի պահպանողականները հանդես են եկել Շոտլանդիայի հանրաքվեի դեմ

Մեծ Բրիտանիայի պահպանողականները հանդես են եկել Շոտլանդիայի հանրաքվեի դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունն իր նախընտրական մանիֆեստում հաստատել Է Brexit-ին վերաբերող երկու այն դրույթները, որոնք առավել խիստ քննադատության Էին ենթարկվում քաղաքական ընդդիմախոսների կողմից՝ «Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ Է, քան վատ համաձայնագիրը» եւ «այժմ ժամանակը չԷ» Շոտլ անդիայի անկախության նոր հանրաքվեի անցկացման համար:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ Է, քան վատ համաձայնագիրը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ մոտ հստակություն լինի մեր ապագայի նկատմամբ, որ մեզ մոտ հսկողություն լինի մեր օրենքների նկատմամբ, եւ որ մենք ավելի միասնական Միացյալ Թագավորություն ունենանք»,-ասված Է մանիֆեստում:

Ներկայացնելով նախընտրական փաստաթուղթը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծել Է, որ «իր բոլոր ջանքերը կնվիրաբերի այնպիսի համաձայնություն ձեռք բերելուն, որը կծառայի ողջ երկրի, նրա բոլոր մասերի շահերին»:

Մանիֆեստում շոշափվում Է երկրի համար եւս մեկ կարեւոր հարց. Շոտլանդիայի խորհրդարանը վերջերս տարածաշրջանի առաջին նախարարի՝ Նիկոլա Սթերջենի խնդրանքով, որը քվեարկել Էր ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման օգտին, հավանություն Է տվել անկախության նոր հանրաքվե անցկացնելու գաղափարին: Այժմ այդ հարցը քննարկվում Է երկրի իշխանությունների կողմից:

«Պահպանողական կուսակցությունը՝ Թերեզա Մեյի ղեկավարությամբ, ամուր եւ կայուն միություն կապահովի, առանց այժմ երկպառակություն սերմանող շոտլանդական հանրաքվեի»,-ասված Է մանիֆեստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում