Չինաստանն ազդարարել է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը

Չինաստանն ազդարարել է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը

Չինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավչինական ծովի հատակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին այս մասին հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հողային եւ բնական պաշարների նախարարությունը: 

«Դա նույնքան խոշոր իրադարձություն կլինի, որքան ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարային հեղափոխությունը: Արդյունքում ապագայում էներգիայի օգտագործման մեթոդները կկերպափոխվեն»,- հայտարարել է նախարարության Երկրաբանական հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան:

Նմուշները հանել են ավելի քան 1,2 կիլոմետր խորությունից, իսկ 200-մետրանոց ստորջրյա հորատանցքը գտնվել է Հոնկոնգից 285 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում: Ընդամենն աշխատանքի ութ օրվա ընթացքում արդյունահանվել է 120 խորանարդ մետր «այրելի սառույց», դրանում մեթանի պարունակությունը կազմում է 99,5 տոկոս:

Հիդրատի մեկ խորանարդ մետրը համարժեք է 160 խորանարդ մետր բնական գազին գազակերպ վիճակում (100 լիտր գազով ավտոմոբիլը կարող է անցնել 300 կիլոմետր, մինչդեռ 100 լիտր «այրելի սառույցով»՝ 50 հազար կիլոմետր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում