Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Հարցը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:

Գրիգորյանը Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Նա մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականի հունիսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում