Չնայած կարգավիճակի փոփոխմանը՝ աշխատում ենք նույն ռեժիմով. Կարեն Կարապետյան

Չնայած կարգավիճակի փոփոխմանը՝ աշխատում ենք նույն ռեժիմով. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին հայտարարեց, որ աշխատելու են նույն ռեժիմով: «Աշխատում ենք նույն ռեժիմով, չնայած բոլորիս կարգավիճակը մի փոքր փոխվել է»,- կառավարության նիստի ավարտին ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ նորընտիր Ազգային ժողովի կազմավորմամբ կառավարությունը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նախագահի որոշմամբ ՀՀ կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում