Brexit-ի շուրջ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար է Մեծ Բրիտանիայի համար. Մեյ

Brexit-ի շուրջ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար է Մեծ Բրիտանիայի համար. Մեյ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի հետ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար է ենթադրում Միացյալ Թագավորության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ներկայացնելով կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական ծրագիրը:

Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը դիմել է ընտրողներին եւ հորդորել նրանց խորհրդարանական ընտրություններում աջակցել պահպանողականներին, որոնք, նրա խոսքով, ձգտում են «Մեծ Բրիտանիայի համար լավագույն համաձայնագիրը» կնքել ԵՄ-ից դուրս գալիս:

«Եթե մենք չկարողանանք կնքել գործարքը, ապա Մեծ Բրիտանիայի եւ հասարակ աշխատավոր մարդկանց տնտեսական անվտանգության համար հետեւանքները մռայլ են լինելու: Եթե մենք հաջողության հասնենք, ապա մեր առջեւ մեծ հնարավորություններ կբացվեն»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում