Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով

Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով

Ադրբեջանցի ըմբիշ Թողրուլ Ասկերովը, ով հաղթել էր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում, մեկ տարով որակազրկվել է: Այս մասին, ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանցի մարզիկի որակազրկման պատճառը եղել է խթանիչների օգտագործումը:

Անալիզի արդյունքում պարզվել է, որ Ասկերովը օգտագործել է մեծ քանակությամբ Հիգենամին, ինչը այս տարվանից արգելված է բոլոր համաշխարհային հակադոպինգային գործակալությունների կողմից:

Այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է քաշի պահպանման համար:

Թողրուլ Ասկերովը, բացի օլիմպիական չեմպիոնից, նաև Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր է և Բաքվի Եվրոպական խաղերի ու եվրոպական առաջնության հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում