Բրատիսլավայում տեղի է ունեցել ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան

Բրատիսլավայում տեղի է ունեցել ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան

Բրատիսլավայի՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում մայիսի 17-ին տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ն՝ Եվրոպայում և Ասիայում հավաքական անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացի ազդեցության նոր գործոն» թեմայով կլոր սեղան, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ձեռնարկին, որը կազմակերպվել էր Սլովակիայում ՌԴ դեսպանության կողմից, ի թիվս այլ բանախոսների, բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Իր խոսքում դեսպան Սերյանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ մի շարք պետությունների կողմից հավաքական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Տիգրան Սեյրանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց 2015-2016թթ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները:

ՀՀ դեսպանից բացի ելույթներ ունեցան ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը, Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, Ղազախստանի դեսպանության ներկայացուցիչը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը։ Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում