Հայաստանում կանցկացվեն տարեց մարդկանց աշխատանքային կյանքը երկարաձգելուն միտված ծրագրեր

Հայաստանում կանցկացվեն տարեց մարդկանց աշխատանքային կյանքը երկարաձգելուն միտված ծրագրեր

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց տարեց մարդկանց սոցիալական պաշտպանության և ծերանալու հետևանքների դեմ պայքարի մասին ռազմավարությանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության նպատակն է տարեց մարդկանց խնամքի ու նրանց շրջանում ակտիվ կենսակերպի աջակցության համար իրավական հիմքի բարելավումը:

«Ծերերի խնամքի ծառայությունները կարելի է հանձնել նաև մասնավոր կազմակերպություններին, որոնք անհրաժեշտ որակ կունենան: Նախատեսված են նաև մասնագիտական պատրաստման ծրագրեր, որպեսզի մեր տարեց համաքաղաքացիներն իրենց աշխատանքային կյանքը երկարաձգեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում մշտապես բնակվում է 388 հազար տարեց մարդ՝ մշտական բնակչության մոտ 12,9 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում