Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 583 մլն դրամ

Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 583 մլն դրամ

Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով 2017 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 583 մլն դրամի աջակցություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: «ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել տուբերկուլոզի բեռը, մայրական ու մանկական հիվանդացության և մահացության մակարդակը Հայաստանում»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, վերը նշված միջոցներով կբարելավվեն պոլիկլինիկաների աշխատանքներն ու մոր և մանկան, ինչպես նաև վերարտադրողական առողջության բաժանմունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում