ԱՀ ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները

ԱՀ ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները

Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 18-ին տեղի է ունեցած համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, 2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ու երիտասարդության բնագավառների պատասխանատուները:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հաշվետվության համաձայն՝ 2016 թ.-ին պետական բյուջեից նախարարությանն է հատկացվել 1մլրդ 371մլն 957հազ դրամ, կատարողականը՝ 1մլրդ 317մլն 957հազ կամ նախատեսվածի 96,1%-ը:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ներկայացմամբ՝ 2016թ.-ին պետական բյուջեից բնագավառին հատկացված գումարը կազմել է 13մլրդ 963,9մլն դրամ, կատարողականը՝ 13մլրդ 619,4մլն դրամ կամ նախատեսվածի 97,5%-ը:

Խորհրդարանականները կառավարության ներկայացուցիչներին հարցեր են առաջադրել առանձին ծրագրերի ֆինանսավորման ու դրանց արդյունավետության մասին և ստացել անհրաժեշտ պարզաբանումներ:

Մայիսի 19-ին նախատեսված է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը կանոնակարգի համաձայն, անց է կացվելու դռնփակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում