Թուրքիան հրաժարվում է մասնակցել սիրիական Ռաքքայի ազատագրման գործողություններին

Թուրքիան հրաժարվում է մասնակցել սիրիական Ռաքքայի ազատագրման գործողություններին

Թուրքիան չի մասնակցելու սիրիական Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռաքքայի ազատագրման գործողություններին Թուրքիայի չմասնակցելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ը մտադիր է այդ գործողություններին մասնակից դարձնել նաև Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին:

«ԱՄՆ կատարած այցի շրջանակներում մենք քննարկել ենք Ռաքքայի ազատագրման հարցը և ամերիկյան կողմին հայտնել ենք, որ ազատագրման գործողություններին Սիրիայի քրդերի մասնակցության դեպքում Թուրքիան զերծ է մնալու այդ գործողություններից»,– Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով գտնվել է ԱՄՆ-ում:

Այցի շրջանակներում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-Թուրքիա համատեղ պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում