ԵԱՏՄ-ում Հայաստանն ու Ռուսաստանը ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող հիմնական երկրներն են. Կարեն Ասոյան

ԵԱՏՄ-ում Հայաստանն ու Ռուսաստանը ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող հիմնական երկրներն են. Կարեն Ասոյան

ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող հիմնական երկրները համարում է Հայաստանը ու Ռուսաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանն ասաց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարներ ը ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկումից առաջ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` հենց դա է պատճառներից մեկը, որ առաջին ոսկերչական ասոցիացիայի առաջին նիստն անցկացվում է Երևանում:

«Մեր արտադրանքը բավականին ընդունելի է ՌԴ-ի շուկայում և եթե հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչման համար վերացվեն խոչընդոտները, ապա զգալիորեն աճ կունենա մեր ոսկերչական արտադրությունը»,- ասաց Ասոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում