ԵԱՏՄ երկրները դյուրացնում են ապրանքների համապատասխանության փաստաթղթերի փոխանակումը

ԵԱՏՄ երկրները դյուրացնում են ապրանքների համապատասխանության փաստաթղթերի փոխանակումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինները պետք է ապահովեն ապրանքների համապատասխանության գնահատման վերաբերյալ ընդունված միասնական փաստաթղթերը, որոնք տրվում են ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում: Այդ մասին տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: ԵԱՏՄ փոխվարչապետները հանձնարարել են մաքսային մարմիններին ուսումնասիրել իրավասու մարմինների հետ փոխգործակցության հարցը: Դա թույլ կտա ժամանակին ստանալ երրորդ երկրների ապրանքների համապատասխանության փաստաթղթերի մասին տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում