«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքն հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում

«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքն հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում

«Ժամանակ»-ը գրում է, որ «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանն այսօր նախագիծ է ներկայացնելու՝ Աժ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով:

Ըստ թերթի՝ պատգամավորը վստահ է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրեփ է Աժ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով: «Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է և հազիվ թե հնարավոր լինի փոխել: Որպես միջանկյալ լուծում` ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել:

«Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ: Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենևին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում