«Ժամանակ». ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետ կնշանակվի

«Ժամանակ». ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետ կնշանակվի

«Վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Բաբայանին կփոխարինի Գոհար Պողոսյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո տեղափոխվել էր Արդարադատության նախարարություն, սակայն, ինչպես երևում է, վերադառնում է «տուն»: Գոհար Պողոսյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր, երբ ԱԺ նախագահ էր Հովիկ Աբրահամյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում