«Ժողովուրդ». «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

«Ժողովուրդ». «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

«Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ ԱԱԾ-ն նոր ապացույցներ է ներկայացրել դատարան, սակայն ներկայացված ապացույցները որևէ կերպ չեն հիմնավորել Սամվել Բաբայանի և հրթիռի հետ առնչություն ունենալու հանգամանքը: Չնայած սրան, դատարանը այդքան էլ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին և գործով անցնող անձանց կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ այս գործով քննչական գործողություններ չեն արվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում