«Ժամանակ». 2018թ կստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով

«Ժամանակ». 2018թ կստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավորապես ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահը։

«Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։

Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում