ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը:

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը;

ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունն ընթանում է փակ գաղտնի ընթացակարգով: Մայիսի 18-ին նորընտիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում