Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին

Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, այն կարող է ընդունվել հունիսի կեսերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Օրինագիծը մշակվել է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում է, որ նա կարող է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին:

Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Սպասվում է, որ 57-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն կայսեր գահը կզբաղեցնի իր հոր հրաժարումից անմիջապես հետո:
Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել է 1817 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում