Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել

Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի Է հանգեցրել զինծառայողների մեջ: Այդ մասին ասված Է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Սիրիայի պաշտպանական գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ այդ գրոհի արդարացումներն անընդունելի են: Կառավարական զորքերի դիրքերին հարվածելը ցույց Է տալիս ԱՄՆ-ի իրական նպատակները ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվում Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել Է, որովհետեւ «ցամաքում գործող հրամանատարը համարել Է, որ այդ ուժերը սպառնալիք են ներկայացնում կոալիցիայի ուժերի համար»:

Մինչդեռ, ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ կոալիցիան նաեւ հարված Է հասցրել խաղաղ բնակիչներին, ինչը, գերատեչության համոզմամբ, չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում