Հայաստանի կրթական հարթակը կդիտարկվի որպես ազատ նախաձեռնությունների հարթակ

Հայաստանի կրթական հարթակը կդիտարկվի որպես ազատ նախաձեռնությունների հարթակ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` Հայաստանում կրթական հարթակը պետք է դիտարկել որպես ազատ նախաձեռնությունների հարթակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայացավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի շնորհանդեսը։ Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը։

«Մեր համակարգում, բացի մեր հիմնական ծավալից, ունենք նաև որոշակի ծրագրային ուղղվածություններ։ Տարիների ընթացքում կուտակվել է բավականին լուրջ փորձ։ Այս ծրագիրը ուսումնական ազատ դաստիարակության ամբիոններ է, և Հայաստանում ունենք 5-7 տարբեր ուղղվածությունների շատ հետաքրքիր կրթական փորձեր։ Կարծում եմ, որ 21-րդ դարում մենք պարտավոր ենք Հայաստանում կրթական հարթակը դիտարկել որպես ազատ նախաձեռնությունների հարթակ»,- նշեց նախարարը և բացատրեց այդ ամենը նրանով, որ կրթական ձևաչափն այնքան արագ է զարգանում, որ փորձելով կաղապարված կա րգերով սահմանափակվել, անդրադարձ է կատարվում տարբեր ուղղություններով կրթական մակարդակի վրա։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ուսումնական տարվա ընթացքում իրենք անընդհատ գործում են հանրային հարթակում տարբեր խմբերով՝ ամբողջ Հայաստանով։

«Մեր կայքը ամենադեմոկրատական, ազատ և կրթականն է և այդ ամենը սովորողների և ուսուցիչների բարձր գործունեության արդյունքում է արվել։ Հայաստանում և Հայաստանից դուրս ում հետաքրքիր է, կարող են հետևել մեր շնորհանդեսներին՝ խոսքը մայիսյան ստեղծագործական հավաքի մասին է։ Այն իրականացվում է ամեն տարի, և այս տարի 12-րդ անգամ անընդմեջ տեղի է ունենում այդ հավաքը։ Այսօր ներկայացնելու ենք մեր բոլոր արդյունքները` ամփոփելով մեր կատարած աշխատանքները և ցույց տանք մեր ձեռքբերումները»,- ընդգծեց Բլեյանը։

Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց իրենց շնորհանդեսը, որտեղ ամենայն մանրամասնություններով ցույց էին տրված իրենց հաստատությունում սովորող աշակերտների ձեռքբերումները։ Աշակերտներից մի քանիսը խոսեցին իրենց ստեղծած սեփական բլոգների, իրենց արած առաջարկների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում