AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը. Նալբանդյան

Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ հայկական կողմը կիսում է կառույցի գլխավոր քարտուղարի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն:

«Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,- նշել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- ընդգծել է Նալբանդյանը։

Լրահոս
Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված են անգամ պետական մարմինները ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառել Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Արցախյան ազատամարտ. Պատմում է Սանասար Գյուրջյանը Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Հայաստան Եռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակը Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ Բաբուխանյան Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Ադրբեջանի «Իսկանդերի հակաթույնը» իր ժողովուրդն է, որին պետք է «քշեն առաջ». Գառնիկ Իսագուլյան Ուկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը Իրանցի հանդիսատեսը մեկ շաբաթ հնարավորություն կունենա դիտել հայկական ֆիլմեր. Թեհրանի «Ալիք»-ի անդրադարձը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն Վոլքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ Կոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում եւ Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաեւ ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Անտոնիու Գուտերիշը Քատարին եւ ընդդիմախոսներին կոչ է արել ճգնաժամը կարգավորելու փոխզիջման միջոցով Վայոց ձորի մարզում 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրում «Ժողովուրդ». Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ «Հրապարակ». Որտե՞ղ են հանգստանում նախարարները «Հրապարակ». «Գազպրոմ»-ի նախկին հաշվապահի փոխարեն ԺՊ Վարդան Նաչարյանը եղել է հաշվապահի տեղակալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 25 Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է Գևորգ Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում. ՔԿՎ Վարդավառ փառատոնը կրկին համախմբեց հարյուրավոր երիտասարդների Ադրբեջաննի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման առթիվ հարուցվել են քրեական գործեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan