Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում

Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին, դրանք անհիմն համարեց:

Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն: «Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝ ս ուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում