AM | RU
USD
EUR
RUB

Մերկելը ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Շուլցին. Politbarometer Extra

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: 

Բուդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը):

Politbarometer Extra-ի հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է ZDF հեռուստաալիքի պատվերով, Մերկելի օգտին պատրաստ է իր ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 57 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին պատրաստ է քվեարկել 33 տոկոսը:

Մերկելը նաեւ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է տասը ամենակարեւոր գերմանացի քաղաքական գործիչների վարկանիշը: Ցուցակի երկրորդ տեղում ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն է, երրորդում Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ»), արտաքին գործերի նախարար Զիմգար Գաբրիելը եւ ներքին գործերինախարար Թոմաս դե Մեզիերը զբաղեցրել են չորրորդ եւ հինգերորդ դիրքերը: 

Ինչ վերաբերում է կուսակցությունների ընթացիկ վարկանիշներին, ապա Քրիստոնեադեմոկրատական միությանը (ՔԴՄ)՝ Մերկելի գլխավորությամբ, պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 38 տոկոսը, իսկ Շուլցի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)՝ 27 տոկոսը: Դաշնային խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» (9 տոկոս), ազատ դեմոկրատները (8 տոկոս), «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցությունը (7 տոկոս):

Չնայած կուսակցությունների բավականին կայուն վարկանիշներին, հարցվածների միայն 33 տոկոսն է այն կարծիքին, որ խորհրդարանական ընտրությունների ելքն արդեն պարզ է, մեծամասնությունը (66 տոկոսը) պաշտպանում է հակառակ տեսակետը: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 73 տոկոսն ակնկալում է ՔԴՄ-ի հաղթանակը, եւ միայն 9 տոկոսը ԳՍԴԿ-ի հաղթանակի հույս ունի: Եվս 5 տոկոսը շարունակում է հավատալ մյուս կուսակցությունների ներուժին:

Հարցումն անցկացվել է մայիսի 16-ից մինչեւ 18-ը. դրան մասնակցել են Գերմանիայի 1344 չափահաս բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրենը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Խորովածի փառատոնի նկատմամբ հետաքրքրված են արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակցի Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված են անգամ պետական մարմինները ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառել Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Արցախյան ազատամարտ. Պատմում է Սանասար Գյուրջյանը Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Հայաստան Եռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակը Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ Բաբուխանյան Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Ադրբեջանի «Իսկանդերի հակաթույնը» իր ժողովուրդն է, որին պետք է «քշեն առաջ». Գառնիկ Իսագուլյան Ուկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը Իրանցի հանդիսատեսը մեկ շաբաթ հնարավորություն կունենա դիտել հայկական ֆիլմեր. Թեհրանի «Ալիք»-ի անդրադարձը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն Վոլքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ Կոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում եւ Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաեւ ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Անտոնիու Գուտերիշը Քատարին եւ ընդդիմախոսներին կոչ է արել ճգնաժամը կարգավորելու փոխզիջման միջոցով Վայոց ձորի մարզում 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրում «Ժողովուրդ». Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ «Հրապարակ». Որտե՞ղ են հանգստանում նախարարները «Հրապարակ». «Գազպրոմ»-ի նախկին հաշվապահի փոխարեն ԺՊ Վարդան Նաչարյանը եղել է հաշվապահի տեղակալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 25 Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan