Ռուսաստանցիների 80 տոկոսն սպասում է Պուտինի մասնակցությանը 2018 թվականի ընտրություններին

Ռուսաստանցիների 80 տոկոսն սպասում է Պուտինի մասնակցությանը 2018 թվականի ընտրություններին

Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:

Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (9 տոկոս) կարծում է, որ դա տեղի չի ունենա: Դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 12 տոկոսը, որը կատարվել է մայիսի 13 – 14-ը 1500 քաղաքացիների շրջանում ՌԴ-ի 53 սուբյեկտների 104 բնակավայրերում:

Եթե Պուտինը հայտարարեր, թե 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, ռուսաստանցիների մեծ մասը դա կընդուներ բացասաբար (46 տոկոս) կամ առանց մեծ հույզերի (35 տոկոս): Այդ որոշմանը դրականորեն կվերաբերվեր հարցման մասնակիցների 14 տոկոսը:

Սոցիոլոգների տվյալներով՝ մեծացել է այն ռուսաստանցիների բաժինը, որոնք կարծում են, որ Պուտինն այժմ նախագահի պարտականություններն ավելի լավ է կատարում, քան այդ պաշտոնում առաջին երկու ժամկետների ընթացքում (42 տոկոս 2013 թվականի 16 տոկոսի դիմաց): Այն մասին, որ նա իր աշխատանքը կատարում է նույն կերպ, ինչպես եւ նախկինում, նշել է ռուսաստանցիների 35 տոկոսը (2013 թվականին 56 տոկոս): Բացասական գնահատական է տալիս, ինչպես եւ նախկինում, 16 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում