AM | RU
USD
EUR
RUB

Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայությանն է մեկնում ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սպասվում է, որ մայիսի 20-ին ԱՄՆ-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա այդ երկրի Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդ թագավորի հետ: Երեկոյան Թրամփը եւ նրա տիկինը՝ Մելանյան, հրավիրված են թագավորական ընտանիքի հետ հանդիսավոր պաշտոնական ընթրիքի:

Հաջորդ օրը պլանավորված են ԱՄՆ-ի նախագահի հանդիպումները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ղեկավարների հետ: Մայիսի 21-ի կեսօրին Թրամփը ճառով հանդես կգա 50-ից ավելի իսլամական երկրների ղեկավարների առջեւ:

Թրամփի հաջորդ կանգառը կլինի Իսրայելում, ուր նա ուղեւորվելու է մայիսի 22-ին: Երուսաղեմում նա հանդիպում կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Նա կայցելի Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» թանգարան, ավելի ուշ նրան կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մայիսի 23-ին Միացյալ Նահանգների նախագահը Բեթղեհեմում հանդիպում կանցկացնի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Մայիսի 24-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հռոմից Բրյուսել ուղեւորվելուց առաջ Թրամփը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ:

Մայիսի 25-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, ճաշկերույթ է պլանավորված Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը: Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում կկայանան Թրամփի հանդիպումները Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաեւ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եւ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախքան Իտալիա վերադառնալը, որտեղ մայիսի 26-27-ին կանցկացվի «յոթի խմբի» գագաթնաժողովը, ԱՄՆ-ի նախագահը եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համար կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին:

Սպասվում է, որ G7-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը, ինչպես նաեւ ուշադրություն կհատկացնի առեւտրի հարցերին»:

Մայիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահը կվերադառնա Վաշինգտոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս
Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման 500 դրամ անվանական արժեքով հուշադրամ-թղթադրամի «գաղտնիքները» «Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն «Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan